Թուրքիան կասեցրել է Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին քրդական կողմի մասնակցությունը
Թուրքիան կասեցրել է Աստանայում անցկացվելիք խաղաղ բանակցություններին «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի մասնակցությունը: Այս մասին գրում է Aif.ru-ն՝ վկայակոչելով «Դեմոկրատական Դաշնություն» քրդական մարմնի համանախագահ Ֆաուզա Յուսեֆի հայտարարությունը:
«Ֆիրատ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հնարավոր է, որ քրդական ներկայացուցիչների մասնակիցների ցանկից բացառելը բացասաբար ազդի ֆորումի աշխատանքի ընթացքի վրա:
Ֆաուզա Յուսեֆը նշել է, որ սիրիական հակամարտությունում Թուրքիան հետապնդում է սեփական շահերը և Սիրիայի հյուսիսում հասնում իր ազդեցության հաստատմանը՝ փորձելով թույլ չտալ քրդական վարչակարգի հզորացումը:
Յուսեֆը նաև ասել է, որ թուրքական կողմը չի կարողանա ստիպել քրդերին հրաժարվել Հյուսիսային Սիրիայում Դաշնային դեկոկրատական կառույցի ստեղծման գաղափարից: