Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կա նվազագույնը 7 զոհ
Աֆղանստանում պայթյունի հետևանքով նվազագույնը 7 խաղաղ բնաիչ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային Նանգարխար նահանգի ճանապարհներից մեկում:
Պայթյունի պատասխանատվությունը նահանգում ակտիվ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռ չի ստանձնել: Երկրի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: