Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է 3 երիտասարդ տղաների դի.Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում 3 երիտասարդի դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և բաժի պետի օպերգծով տեղակալ Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ ՝ բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ, իսկ նույն քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանը մեկնեց հիվանդանոց, քանի որ մահացածերից մեկի դին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:
Նշված ավտոտնակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Volkswagen Passat» մակնիշի «71 RT 071» համարանիշի ավտոմեքենա: Մահացածերից 2-ը եղել են ավտոմեքենայում, մեկն էլ՝ հատակին: 3-ն էլ երիտասարդ տղաներ են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազի հետևանքով, քան որ ավտոտնակում ուժեղ հոտ էր տարածվել, հավանաբար, մեքենան շարժի դնելու ժամանակ: Մաշտոցի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:
Մանրամասները՝ այստեղ: