Պատմության մեջ այս օրը. հունվարի 15
Դեպքեր՝
69՝ Օթոնը Հռոմում զավթում է իշխանությունը, իրեն հռչակելով կայսր, սակայն, կառավարում է ընդամենը երեք ամիս, վերջում գործելով ինքնասպանություն։
1541՝ Ֆրանսուա I թագավորը Ժան Ֆրանսուա Ռոբերվալին հանձնարարում է (Կանադայում) հիմնադրել Նոր Ֆրանսիա գավառը։
1559՝ Եղիսաբեթ I-ը Լոնդոնի Վեսթմինսթրի աբբայությունում թագադրվում է որպես Անգլիայի թագուհի:
1582՝ Ռուսաստանը Լեհ-լիտվական միությանն է զիջում Լիվոնիան և Էստոնիան:
1759՝ բացվեց Բրիտանական թանգարանը, աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը։
1822՝ Դեմետրիոս Իփսիլանտիսն ընտրվում է անկախացած Հունաստանի օրենսդիր ժողովի նախագահ։
1855՝ Փարիզում հրատարակվեց «Մասեաց աղավնի» ամսագիրը։
1870՝ ԱՄՆ-ի Harper's Weekly ամսագրում առաջին անգամ ավանակի "A Live Jackass Kicking a Dead Lion" նկարն օգտագործվում է որպես դեմոկրատական կուսակցության խորհրդանիշ։
1892՝ Ջեյմս Նեյսմիթը հրապարակում է բասկետբոլի կանոնները։
1919՝ ԱՄՆ Բոստոն քաղաքը հեղեղվեց օշարակով, այն հորդել էր ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվեց 21 մարդ
1943՝ ավարտվեց ԱՄՆ Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը։
2001՝ հիմնադրվեց Վիքիպեդիա ազատ, բազմալեզու հանրագիտարանը։
2009՝ ամերիկյան Airbus A320-ի անձնակազմը կարողացավ Հուդզոն գետի վրա իջեցնել շարժիչները խափանված ինքնաթիռը, փրկելով բոլոր 146 ուղևորներին։
Ծնունդներ՝
1622՝ Մոլիեր (Ժան Բատիստ Պոկլեն), ֆրանսիացի դրամատուրգ, թատերական գործիչ :
1793 - Ֆերդինանդ Վալդմյուլլեր,ավստրիացի նկարիչ, Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր:
1795՝ Ալեքսանդր Գրիբոյեդով, ռուս գրող:
1891՝ Օսիպ Մանդելշտամ, ռուս բանաստեղծ, գրականագետ:
1905 - Աղասի Սարգսյան (պետական գործիչ),խորհրդային պետական և կուսակցական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր:
1911 - Սոս Մանուկյան, հայ խորհրդային ճարտարապետ:
1916՝ Գրիգոր Տեր-Գրիգորյան, հայ դրամատուրգ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ:
1918՝ Գամալ աբդ ալ-Նասեր, Եգիպտոսի երկրորդ (1956-1970 թթ.) նախագահը:
1922 - Սոկրատ Աքմաքչյան,թատերական գործիչ, ռեժիսոր:
1924 - Ալեքսանդր Մարգարյան, հայ խորհրդային լեզվաբան:
1929՝ Մարտին Լյութեր Քինգ, ամերիկացի քահանա, սևամորթ ամերիկացիների իրավունքների պաշտպան, խաղաղության Նոբելյան մրցանակակիր:
1935 - Լուիջի Ռադիչե,իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան և գլխավոր մարզիչ:
1940 - Մելանյա Աստվածատրյան, մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1981՝ Փիթբուլ (Արմանդո Քրիստիան Պերես), ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր։
1991 - Լոիկ Նեգո,ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան
Մահեր՝
1841՝ Ֆրիդրիխ Պարրոտ, գերմանացի գիտնական, բնագետ, բժիշկ, 1829 թ. Խաչատուր Աբովյանի հետ միասին բարձրացել է Արարատի գագաթը:
1919՝ Ռոզա Լուքսեմբուրգ (գերմաներեն՝ Rosa Luxemburg, ծն. 1871) և Կարլ Լիբկնեխտ (գերմաներեն՝ Karl Liebknecht, ծն. 1871), գերմանացի կոմունիստական գործիչներ։
1949 - Յակոբ Կյունցլեր,շվեյցարիացի, Հայկական ցեղասպանության ականատես:
1999 - Սուրեն Նազարյան,հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ: