Դուտերտեն հայտնել է Ֆիլիպիններում ռազմական դրություն հայտարարելու մասին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է երկրում հնարավոր ռազմական դրություն հայտարարելու մասին այն դեպքում, եթե թմրանյութերի հետ կապված խնդիրները դառնան «շատ լուրջ»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Եթե ես կամենամ, եթե դա վերածվի ինչ-որ իրապես կարևոր և տարածված բանի, ապա կհայտարարեմ ռազմական դրություն»,- ասել է նախագահը:
Նա նաև հավելել է, որ «ոչ ոք չի կարող իրեն կանգնեցնել», այդ թվում՝ երկրի Գերագույն դատարանն ու կոնգրեսը: