Մառա Բաղդասարյանի փաստաբանը պատմել է նրա առողջական բազում խնդիրների մասին
Դավիդ Կեմուլարիան՝ Մառա Բաղդասարյանի շահերը պաշտպանող փաստաբանը, հաղորդել է նրա առողջական խնդիրների մասին: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Պարզվում է՝ սթրիթռեյսերին գինեկոլոգի կողմից զննում է անհրաժեշտ, ինչպես նաև էպիլեպսիկ ուշաթափություններ են առաջացել, սրտի հետ խնդիրներ, և ցավում է ծնոտը;
Փաստաբանի խոսքով՝ դեկտեմբերի 19-ին Բաղդասարյանը բժշկական օգնության է դիմել հիվանդանոց, սակայն նրան չեն ընդունել՝ տալով փաստաթուղթ, որը հաստատում է նրա դիմելը բժշկական հաստատություն:
«ՃՏՊ-ից հետո Բաղդասարյանի լյարդը վնասվել է 6 տեղից, սիրտն ամբողջ ուժով չի աշխատում: Ես միայն հիմնական խնդիրներն եմ նշում, որոնք կան այս պահին: Նա գանգատվում է նաև ծնոտի ցավից: Նրա բերանում բրեկետներ են դրված, որոնք մշտական հետևում են պահանջում»,- նշել է փաստաբանը: