Այս երկու գերհզոր հրթիռային կայանները մեր ուժեղագույն զինատեսակներն են
Այսօր կրկին հանդիպեցի նոր գնված ռազմական տեխնիկայի շարասյան՝ այս անգամ այլ տեսակներ էին։ Ծառայությանս կեսը անցնել է հրթիռահրետանային զորքերում ու այդ զորքերի մի մասի տեխնիկային լավ ծանոթ եմ։
Փաստորեն մենք նաև ստացել ենք «Իսկանդեր»-ներին ու «Սկադ»-երին սպասարկող նոր տեխնիկա։ «Սկադ»-երի մասով դրա կարիքը շատ ունեինք, իսկ «Իսկանդեր»-ների համալիրը փաստորեն ամբողջությամբ պատրաստ է։
Այս երկու գերհզոր հրթիռային կայանները մեր ուժեղագույն զինատեսակներն են։ Նրանցով մենք կարող ենք ճշգրիտ հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքում ցանկացած թիրախի՝ այդ թվում նաև Բաքվին։ Սրանց մի քանի տոննա կշռով հրթիռները անորսալի են աշխարհի ցանկացած հակաօդային պաշտպանության համար ու կարող են րոպեների ընթացքում հողին հավասարացնել ամեն ինչ։
Աստված չանի այս զենքերի կարիքը զգացվի։
Խաղաղություն մեր սահմանին:
Դավիթ Գևորգյան. Ֆեյսբուք