«Bentley Motors»-ը համաշխարհային ռեկորդ է գրանցել
«Bentley Motors» ավտոընկերությունը վաճառքի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել 2016 թվականի արդյունքներով: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Ինչպես նշվում է ընկերության ներկայացրած հաղորդագրության մեջ, նախորդ տարվա համեմատ իրենց հաջողվել է վաճառքը մեծացնել 9%-ով:
Մակնիշի տարբերանշանի տակ վաճառվել է ավելի քան 11 000 տրանսպորտային միջոց: Հարկ է նշել, որ այսպիսի լավ արդյունքներ ընկերությունը կարողացել է ձեռք բերել՝ վաճառելով մեքենաներ ինչպես Չինաստանում և ԱՄՆ-ում, այնպես էլ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում:
«Bentley Motors»-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ընկերության վաճառքի ցուցանիշները ավտոշուկայում գերազանցում են մրցակիցներին 10 000 մեքենայով արդեն չորրորդ տարին անընդմեջ: