«Google»-ը գաղտնի լսում է Ձեզ բարձրախոսի միջոցով
«Google» ընկերությունը չի թաքցնում այն փաստը, որ լսում և հետևում է իր օգտատերերին: Այս մասին գրում է Fresher.ru-ն:
Ընկերությունը ոչ միայն ձայնագրում է հեռախոսազրույցները, այլև այն պահում սեփական սերվերներում: Ռոբոտը «լսում է» ոչ միայն այն ժամանակ, երբ բարձրախոսը միացված է, այլև երբ հեռախոսը պարզապես ձեր կողքին է, օրինակ՝ աշխատանքային սեղանին է դրված:
Ինչի՞ համար է դա պետք «Google»-ին: Ընկերությունը լրտեսությունը բացատրում է տեղեկության հավաքման և վերլուծության անհրաժեշտությամբ, որը հետագայում կօգնի ձեր սեփական հետաքրքրություններին համապատասխան գովազդ պատրաստել:
Պահվում է նաև այն տեղեկությունը, թե ինչ եք դուք որոնում, և բոլոր նյութերը, որոնք ներբեռնում եք: