«Android»-ի հիմնադիրը նոր «զենք» կստեղծի «iPhone»-ի դեմ
«Android» օպերացիոն համակարգի հիմնադիր Էնդի Ռուբինը նախատեսում է նոր արտադրության սմարթֆոններ՝ «Essential» անունով: Այս մասին գրում է «RNS»-ը՝ հղում տալով «Bloomberg»-ին:
Ռուբինի թիմում 40 աշխատակից կա, ովքեր ավելի վաղ աշխատել են «Google» և «Apple» ընկերություններում: Թիմը գրանցվել է 2016 թվականի վերջում:
«Essential»-ը կզբաղի սմարթֆոնների, պլանշետների ծրագրային ապահովմամբ: Ընկերությունը նաև արդեն ստեղծել է առաջին սմարթֆոններից մեկի նախատիպը: Սարքի էկրանը չափերով գերազանցում է «iPhone 7 Plus»-ին: Նաև հնարավոր է, որ որոշ սարքերի կորպուսները կունենան մետաղական կամ կերամիկական մասեր: Սակայն թե ինչ օպերացիոն համակարգ կօգտագործվի սարքավորումներում, դեռևս պարզ չէ:
Ենթադրվում է, որ «Essential» ընկերության սարքերը կվաճառվեն «iPhone»-ի և «Google Pixel»-ի գնային սահմաններում: