Լևոն Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով
Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող «Tata Steel Chess» շախմատային սուպերմրցաշարում: Առաջին տուրում հայ շախմատիստը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ: Պարտիան ավարտվեց 49-րդ քայլում:
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ, իսկ տուրի մյուս 5 պարտիաները դեռ չեն ավարտվել:
Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա չինացի Յի Վեյի հետ: