«Viber»-ում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել
Ռուսաստանցի մի օգտատեր հայտնաբերել է, թե ինչպես է հնարավոր «Viber»-ի մեսինջերում լսել այլ օգտատերերի հեռախոսազրույցը, որի մասին վերջինս գրել է Habrahabr.ru կայքում: Այս մասին մասին հայտնում է Aif.ru-ն:
Այդ թերությունից օգտվել հնարավոր է, երբ երկու մարդ «Viber»-ի մեսինջերով ունենում են ձայնային զրույց: Երբ նրանցից մեկին սովորական բջջային կապով զանգ է գալիս, և նա իր զրուցակցին սպասման ռեժիմում է պահում, վերջինս կարող է «սպասման» հրահանգը կրկնակի սեղմել:
Արդյունքում երկրորդ մարդը դուրս է գալիս սպասման ռեժիմից իր կողմից և կապը երկրորդ գծով զրոցող օգտատիրոջ հետ վերականգնվում է, ինչի պատճառով էլ հնարավոր է լինում լսել խոսակցությունը:
Նշվում է, որ թերությունն արտահայտվում է «Android» օպերացիոն համակարգ ունեցող բջջայիններում: Օգտատերը դիմել է «Viber»-ի տեխնիկական սպասարկման ծառայություն և այս պահին խնդիրը վերացված է: