Լիտվան կցցապատի Կալինինգրադի մարզի հետ սահմանը
Լիտվայի իշխանությունները մտադիր են ցցապատել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ ունեցած սահմանը: Այս մասին գրում է Aif.ru-ն՝ հղում անելով Lietuvos zinios-ին:
Ներկայումս Լիտվան Կալինինգրադի մարզի հետ սահմանազատվում է միայն 13 մետրանոց մի շերտաձող և հատուկ նշաններ:
Նախագիծը կիրականացվի հաջորդ տարի, ինչի համար նախատեսվում է 3,6 միլիոն եվրո:
Լիտվայի Ներքին գործերի նախարար Էյմուտիս Միսյունասի խոսքով՝ սահմանը «չինական պատ» չի դառնա, բայց այն կերաշխավորի, որ մաքսանենգները չեն կարողանա հատել այն: