Գերմանիայում ոստիկանությունը նեոնացիստների մոտ 155 կիլոգրամանոց պայթուցիչ նյութեր է հայտնաբերել
Գերմանիայի ոստիկանությունը նեոնացիստներից 155 կգ պայթուցիչ նյութ է առգրավել: Այս մասին հաղորդում է Aif.ru-ն՝ հղում անելով DPA-ին:
Պայթուցիչ նյութերը հայտնաբերել են երկրի երկու քաղաքացիների մոտ, ովքեր կասկածվում են տեղական ահաբեկչական «Oldschool Society» կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: Իրենց ձերբակալել են դեկտեմբերի 29-ին: Քաղաքացիներից մեկը 18 տարեկան է, մյուսը՝ 24: Բացի պայթուցիչ նյութերից հայտնաբերվել են նաև նացիզմին բնորոշ խորհրդանիշներ:
Դատախազությունից տեղեկացրել են, որ ձերբակալվածները կասկածվում են անօրինաբար պայթուցիկ նյութեր պահելու և առանձնակի ծանր հանցագործություն կատարելու մեջ:
Հետաքննությունը շարունակվում է: