«Deutsche Bank»-ն արգելել է աշխատակիցներին օգտվել «WhatsApp»-ից
Գերմանական «Deutsche» բանկն իր աշխատակիցներին արգելել է կորպորատիվ հեռախոսներով օգտվել «WhatsApp», «Google Talk» և «iMessage» մեսենջերներից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Bloomberg պարբերականին:
Նշվում է, որ այս ամենը պայմանավորված է նրանով, որ տեքստային հաղորդագրությոնները, ի տարբերություն նամակների, որոնք էլեկրոնային փոստով են ուղարկվում, չի կարելի պահել ընկերության սերվերներում։
«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ նման որոշումը կփոխի ձեր ամենօրյա աշխատանքն ու մենք ցավում ենք ձեզ պատճառած անհարմարությունների համար։ Այդուհանդերձ, այդ քայլն անհրաժեշտ է, որպեսզի «Deutsche Bank»-ըը շարունակի համապատասխանել նորմատիվ ու իրավական պահանջներին»,-ասվում է ընկերության կողմց աշխատակիցներին հղված պաշտոնական հաղորդագրությանում: