«Sony Entartainment»-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել
«Sony Entartainment»-ի գլխավոր տնօրենը՝ Մայքլ Լինթոնը, հայտարարել է, որ հրաժարական է տալիս գլխավոր տնօրենի պաշտոնից, որպեսզի գլխավորի «Snap»-ը, որը պատկանում է «Snapchat»-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Financial Times-ին:
Լինթոնը, խոսելով իր ընդունած որոշման մասին, նշել է, որ ծանոթ է «Snapchat»-ի հիմնադիր Էվան Շպիգելի հետ և եղել է առաջին ներդրողներից մեկն այդ գործում:
«Ես կապված էի Էվանի և «Snapchat»-ի հետ առաջին իսկ օրերից, և հաշվի առնելով նրանց աճը, որոշել եմ, որ արդեն ժամանակն է անցնել և կենտրոնանալ խորհրդի նախագահի պաշտոնի վրա», -ասաց «Sony Entertainment»-ի գլխավոր տնօրենը:
Նա կմնա գլխավոր տնօրենի պաշտոնում դեռևս վեց ամիս, մինչև այդ ընթացքում կգտնվի նոր գլխավոր տնօրեն: