Ուրալում անհայտ անձինք հարձակում են գործել քիմիական գործարանի վրա
Սվերդլովսկի շրջանում անհայտ անձինք հարձակվել են սնանկացած քիմիական գործարանի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին: Պատահարի հետևանքով պահակախմբի երեք անդամներին տարել են հիվանդանոց:
«Հարձակվել են քիմիական գործարանի պահակախմբի վրա, ովքեր ստացել են տարբեր վնասվածքներ, այդ թվում նաև հրազենային»,-ասել է Վալերի Գորելիխը՝ Ներքին գործերի նախարարության մամլո-ծառայության շրջանային ղեկավարը:
Ըստ նրա խոսքի՝ պահակախումբը եղել է առանց զենքի:
Գորելիխն ասել է նաև, երբ աշխատակիցները նկատել են ներխուժումը գործարանի տարածք, փորձել են կասեցնել հարձակվողներին, բայց նրանք զենք են կիրառել:
Նա նշել է, որ երեք վիրավորներն էլ հոսպիտալացվել են, բժիշկները ցույցաբերել են առաջին օգնություն: Ոստիկանությունը կատարում է հետաքննություն: