Սկանդալ՝ ԱՄՆ-ում. 18 մարզուհիներ դատի են տվել օլիմպիական հավաքականի նախկին բժշկին՝ սեռական ոտնձգությունների համար
ԱՄՆ-ի Մարմնամարզության օլիմպիական հավաքականի նախկին բժիշկ Լարրի Նասսարին մեղադրում են 18 մարզուհու նկատմամբ սեռական ոտնձգություններ անելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Բոլոր տուժածները դատարանում Նասսարի դեմ դատական հայց են ներկայացրել:
Մարզուհիների խոսքերով՝ բժիշկը սեռական ոտնձգություններ է կատարել 20 տարիշարունակ: Տուժածների անունները գաղտնի են պահվում:
Հաղորդվում է, որ Նասսարը 2016 թ.-ից կասկածվում է մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված լինելու մեջ: