Նոր զարգացումներ՝ Սիրիայում. Ասադին կասկածում են քիմիական զենք կիրառելու մեջ
Սիրիայում ՄԱԿ-ի աշխատակիցները քիմիական զենքն արգելող կազմակերպության ներկայացուցիչների հետ քիմիական զենքի կիրառման հետ կապված հետազոտության ընթացքում եզրահանգման են եկել, որ երկրի նախագահ Բաշար Ասադն ու վերջինիս եղբայրը, հնարավոր է, պատասխանատու լինեն երկրի տարածքում քիմիական զենք կիրառելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ ներկա պահին կազմված չէ քիմիական զենքի կիրառմանը մասնակից անձանց հստակ ցուցակը:
Սիրիական իշխանությունների ներկայացուցիչները հերքել են երկրի ղեկավարի հասցեին հնչեցրած մեղադրանքները: