Հայտնի են ամենաէժան և հզոր սմարթֆոնները
«AnTuTu» հավելվածի աշխատակիցները կազմել են համեմատաբար ավելի էժան և հզոր սմարթֆոնների ցանկը: Այս մասին գրում է «Российская Газета»-ն:
Առաջին հորիզոնականում « Lenovo ZUK Z2»-ն է՝ 170 դոլարով: Գնորդը ստանում է «Qualcomm Snapdragon 820» արտադրական պրոցեսորով սմարթֆոն, 13ՄՊ տեսախցիկ:
Գնի տեսանկյունից ամենահարմար սմարթֆոնների տասնյակն այսպիսի տեսք ունի. «Lenovo ZUK Z2», «Xiaomi Redmi Note 3», «Xiaomi Mi4C», «Xiaomi Redmi Note 4», «LeEco Le 2», «LeEco Le Pro 3», «360 N4», «LeEco Le Max 2», «Meizu Metal», «Xiaomi Mi5S»:
Նշենք, որ այս սմարթֆոնների մեծամասնությունը պաշտոնապես վաճառվում է ռուսական շուկայում: «LeEco Pro 3»-ն ու «Xiaomi Mi5»-ը տեղ են գտել նաև 2016 թվականի ամենահզոր սմարթֆոնների ցանկում: