«ԻՊ»-ի առաջնորդի օրերը հաշված են
Ամերիկյան հետախուզությունը մշտապես նոր տվյալներ է ստանում ահաբեկիչների առաջնորդի շարժի մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթները «CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ «ԻՊ»-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին մշտապես մեկ վայրից մյուսն է տեղափոխվում, հենց դրա համար էլ չեն կարողանում նրան լիկվիդացնել:
«Չեմ ցանկանա մերկապարանոց հայտարարություններ անել, սակայն ես չէի ցանկանա «ԻՊ»-ի առաջնորդի տեղը հայտնվել: Ահաբեկիչների առաջնորդներից շատերն արդեն մահացած են: Ինչքան շատ ենք մենք անում, այնքան շատ բան ենք իմանում այն մասին, թե որտեղ է նա գտնվում: Նրա օրերն արդեն հաշված են: Նույնը վերաբերում է նաև ահաբեկիչների այլ առաջնորդների»,- նշել է Քարթերը: