Մանրամասներ՝ Մոսկվայում «Mercedes-Benz»-ի գործարանի հնարավոր կառուցումից
Մոսկվայի շրջանում թեթև «Mercedes-Benz» մեքենաների արտադրության գործարան կառուցելու հարցով վերջնական որոշում դեռևս չի ընդունվել: Այս մասին գրում է РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Իրականացման մասին վերջնական որոշում դեռևս չի ընդունվել»,- գործակալության հարցմանն ի պատասխան՝ հաղորդվել է համապատասխան նամակում:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը հայտնել էր, որ ընկերության գործարանի կառուցումը կսկսվի Մոսկվայի հարակից շրջանում 2018 թվականին: Նախարարի խոսքով՝ միջգերատեսչական կոմիտեն նախորդ տարվա վերջին դրական որոշում է ընդունել այս հարցով, մոտ ժամանակներս տեղի կունենա համաձայնության պաշտոնական ստորագրումը: