«WhatsApp»-ի միջոցով չեչեն ուժայինները հատուկ գործողությունից առաջ գրոհայիններ են գտել
Չեչնիայում հունվարի 11-ին ոչնչացված ծայրահեղականներին հաջողվել է հայտնաբերել այդ թվում նաև «WhatsApp»-ում նրանց նամակագրության միջոցով, որտեղ գրոհայիններն իրենց խումբն են ունեցել: Այդ մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Kommersant.ru-ին և ուժային կառույցներում առկա աղբյուրներին:
Նշվում է, որ բախումների հետևանքով Գրոզնիում 4 գրոհային ոստիկան էին սպանել և փորձել ոստիկանական մեքենայով թաքնվել: Նրանց միջոցով էլ իրավապահները հայտնվել էին նրանց հանցակիցների հետքի վրա:
Նշվում է, որ իրավապահներին հայտնի է դարձել գրոհայինների պլանների մասին ոչ միայն ավելի վաղ ձերբակալված նրանց հանցակիցներից, այլև «WhatsApp»-ում նրանց նամակագրությունից: