Դեռ վերջնական լուծում չունենք. վարչապետը՝ պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը շարունակվում է: Վարչապետ Կարեն Կարապետյանը հակիրճ ներկայացրեց իր 100 օրվա պաշտոնավարման աշխատանքը, ներկայացրեց պետական կառավարման ախտորոշումը, մասնավորապես, թե ինչ է արվել:
Վարչապետը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Մասնավորապես, պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված հարցին, վարչապետը նշեց.
«Պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված վերջնական լուծում չունենք: Տնտեսությունը պետք զարգանա, շահույթները մեծանան: Մենք պետք է գանք նրան, որ պետական կառավարման համակարգում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ լավագույն մասնագետներին վարձենք»: