Ցանկություն կա իրականացնելու մաքսիմալ արդյունավետ աշխատանք. վարչապետ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեկնարկել է վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հակիրճ ներկայացրեց իր 100 օրվա պաշտոնավարման աշխատանքը, ներկայացրեց պետական կառավարման ախտորոշումը, մասնավորապես, թե ինչ է արվել:
Անդրադառնալով կրճատումներին՝ վարչապետը նշեց, որ այս ընթացքում 3 000 մարդ է կրճատվել, և այս կրճատումների մեջ տրամաբանությունը թարմացումն է: Նրա խոսքով՝ կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկեր ունեցող բազմաթիվ տեղեր կան, որտեղ աշխատավարձերը չափազանց ցածր են, այդ իսկ պատճառով դա մակրոխնդիր է, որ դրված է իրենց առաջ:
Վարչապետի խոսքով՝ ցանկություն կա իրականացնելու մաքսիմալ արդյունավետ աշխատանք, ինչպես նաև վարչապետը կարևորեց կառավարության աշխատանքում հասարակության բոլոր շերտերի հետ հետադարձ կապ պահպանելը: