ՌԴ ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնում՝ «Ту-154»-ի կործանման հետևանքով զոհերի ինքնության ճանաչման մասին
ԴՆԹ փորձաքննության փորձագետներին հաջողվել է նույնականացնել ավելի քան 70 մարդու ինքնությունը, ովքեր զոհվել են ՌԴ պաշտպանության նախարարության «Ту-154» ինքնաթիռի կործանման հետևանքով:
Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով դատաբժշկական փորձաքննության բյուրոյում առկա աղբյուրներին:
Աղբյուրը մասնավորապես հայտարարել է.«Այսօրվա դրությամբ ավարտվել է ավելի քան 70 զոհվածի նույնականացման ընթացակարգը, որոնց ազգականները ծանոթացել են փորձաքննության արդյունքներին»:
Նշվում է նաև, որ ինքնթիռի օդանավի ուղևորների մասունքների նույնականացումը շարունակվում է: