ԱՄՆ-ն չի կողմնորոշվել Աստանայում Սիրիայի հարցով իր ունեցած դերի հետ կապված
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները հայտնել է, որ որ Վաշինգտոնը տեղեկացված է Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք հանդիպման մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости».-ին:
«Իհարկե, պետքարտուղարը (Ջոն Քերրի) տեղյակ է այն ամենից, ինչ կատարվում է այդ բանակցություններում»,- ասել է ներկայացուցիչը՝ հավելելով, որ Պետդեպի ղեկավարը «հաղորդակցվում է Ռուսաստանի և Թուրքիայի իր պաշտոնակիցների հետ»:
Տոները նույնպես նշել է, որ տեղյակ չէ «ԱՄՆ-ն որևէ դեր կխաղա՞ արդյոք» այդ գործընթացում: Մանրամասների համար գործիչն առաջարկել է դիմել ռուսական և թուրքական կողմերին: