Սիրիան հայտնել է Իսրայելի կողմից Դամասկոսի օդանավակայանի հրթիռային հարվածների մասին
Սիրիական բանակի ղեկավարությունը Իսրայելին զգուշացրել է Դամասկոսի մոտակայքում ռազմական օդանավակայանի հրթիռային հարվածնրի հետևանքների մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սիրիայի զինվորականները հայտնել են, որ Իսրայելը մի քանի հրթիռ է բաց թողել, որոնք ընկել են Էլ-Մեզզա շրջանում գտնվող ավիաբազա, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է դարձել:
Սիրիական բանակի տվյալներով՝ հրթռները բաց են թողնվել կեսգիշերն անց Իսրայելի հյուսիսից:
Բանակի հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական հարձակումն այսկերպ աջակցություն է ցույց տվել ահաբեկչական խմբավորումներին, որոնց դեմ Սիրիայի կառավարությունը պայքարում է: