Ռոնալդուն հիշել է «Շեյքի դասերը» (տեսանյութ)
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ողջունել է երկրպագուներին ռուսերենով, իսկ հետո պատմել Կոնֆեդերացիայի գավաթը հաղթելու ցանկության մասին: Այն տեղի կունենա 2017 թվականին Ռուսաստանում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Պորտուգալիայի հավաքականի ավագ և Մադրիդի «Ռեալ»-ի առաջնորդ Կրիշտիանու Ռոնալդուն օգտագործել է ռուսերեն մի քանի բառ, այդ թվում՝ «ողջույն»-ը:
Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիայի գավաթի վիճակահանությամբ Պորտուգալիան A խմբոււմ է, որտեղ խաղում են նաև Ռուսաստանը, Նոր Զելանդիան և Մեքսիկան:
Ռոնալդուի սիրելիներից է եղել Իրինա Շեյքը, ով էլ հավանաբար նրան ռուսերեն բառեր է սովորեցրել: Այն Ռոնալդուն Ջորջիանա Ռոդրիգեսի հետ է հանդիպում: