«Գազպրոմը» հայտնել է սահմանած նոր ռեկորդի մասին
Հունվարի 11-ին «Գազպրոմը» հեռավոր արտասահման գազի արտահանման պատմական նոր ռեկորդ է սահմանել: Օրվա ընթացքում արտահանվել է 624 միլիոն կուբամետր գազ: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն՝ վկայակոչելով ընկերությանը:
Նախկին ռեկորդային թիվը կազմել էր 621,8 միլիոն կուբ.մ: Այժմ այն բարձրացել է 2,2 միլիոն կուբ. մ: «Հյուսիսային հոսք» գազատարի մատակարարման ծավալն արդեն երկրորդ օրն է գտնվում ռեկորդային մակարդակի վրա:
Նշենք, որ տարվա սկզբից «Գազպրոմը» արդեն մի քանի անգամ հայտարարել է ընկերության սահմանած ռեկորդների մասին: