Մոսկվայում «օրենքով գողեր»-ի հավաք է կանխվել
Մոսկվայում քրեական հետախուզության աշխատակիցները Կոմսոմոլսկի պողոտայում կանխել են «օրենքով գողեր»-ի հավաքը: Այս մասին գրում Primecrime-ը:
«Բատոնի» ռեստորանում քրեական աշխարհի վերնախավի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու իրենց գործերը, իսկ ժամանած ոստիկանները «բռնացրել են» «օրենքով գողեր»-ի «արքաներին»: Նրանք էին. 51-ամյա Պիչուգան, 44-ամյա Վոսկրես Վասյան, թբիլիսյան արմատներով 62-ամյա Գիա Դլիննին ու 57-ամյա Փաաթա Մալենկին:
Ձերբակալվածները քրեական հեղինակություններ են, որոնք Մոսկվայում պայմանականորեն ներկայացնում են սլավոնական և վրացական գողական սփյուռքը։
Ոստիկանները, սակայն պարզաբանում չեն տվել դեպքի հետ կապված: