ՆԱՏՕ-ն սկսել է իրաքյան ուժայինների ուսուցումը
ՆԱՏՕ-ն Իրաքի տարածքում սկսել է իրաքյան ուժայինների ուսուցումը այն ժամանակ, երբ նախկինում ուսուցումն անցկացվում էր Հորդանանում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով ալյանսի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին:
«ՆԱՏՕ-ն աջակցում և մասնակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար կազմված կոալիցիային: Մենք հեռավոր ռադիոլոկացիոն դիտարկող «AWACS» ինքնաթիռներ ենք տրամադրում: Սկսել ենք իրաքյան սպաների ուսուցումը սկզբում Հորդանանում, հիմա էլ Իրաքում»,- ասել է Ստոլտենբերգը:
2016 թ.-ի ապրիլին ալյանսը հաղորդել էր Իրաքյան սպաներին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հորդանանում ուսուցման մասին: