Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և միջսիրիական բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի կայքում զետեղված հաղորդագրությունը:
«Հիմնական ուշադրությունը հատկացված է Սիրիայի իրավիճակին: Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ կրակը դադարեցնելու վերաբերյալ Սիրիայի և չափավոր ընդդիմության միջև բանակցություններն ընդհանուր առմամբ պահպանվում են: Պայմանավորվածություն կա, որ Աստանայում համատեղ ուժերով շարունակել միջսիրիական բանակցությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկրների ղեկավարները նույնպես քննարկել են լիամասշտաբ առևտրատնտեսական կապերի վերականգնման հարցը: