Կապանում վթարի է ենթարկվել տեղի կադաստրի պետը. նրան և կնոջը տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Կապան քաղաքի Ա. Մանուկյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի բնակիչ, 55-ամյա Գագիկ Աղախանյանի վարած Վազ 2121 մակնիշի 033 ՏՏ 60 համարանիշի և Կապան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Հովիկ Փարամազյանի վարած Mercedes մակնիշի 34 ZT 931 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Նիվայի» վարորդ Գ. Աղախանյանն ու իր ուղևոր՝ Կապանի բնակիչ, 46-ամյա Աիդա Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։ Մանրամասները՝ այստեղ: