Վրաստանի նախագահի աշխատակազմից մեկնաբանել են նախագահի փեսայի վրա հարձակումը
Ինչպես արդեն տեղեկարել էինք Թբիլիսիում վիրավորվել է Վրաստանի նախագահի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին: Նա տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաստանի նախագահի աշխատակազմը մեկնաբանել են երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսա Մադիյա Գոգոչուրիի վրա հարձակումը։ Մասնավորապես, նախագահի խոսնակ Էկա Մեշվելաձեն հույս է հայտնել, որ կատարվածն արդյունավետ կերպով կհետաքննեն: Այս մասին գրում է Newsgeorgia.ge-ն:
«Շատ վատ է, երբ հարձակվում են երիտասարդների վրա։ Հետաքննություն է ընթանում: Սպասում ենք դրա ավարտին։ Մենք հույս ունենք, որ այն արդյունավետ կլինի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Վրաստանին ՆԳՆ-ն հեռուստաընկերությանը հայտնել էր, որ միջադեպի ժամանակ նախագահի փեսայի հետ Բալանչիվաձե փողոցում վիրավորվել է նաև նրա ընկերը: Երկրորդ տուժողի անունի չի հաղորդվում: