Երևան, 25.Ապրիլ.2017, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Հաճելին համակցել են օգտակարի հետ. Սերժ Սարգսյ... «ՍԱՍ գրուպ»-ի ժողովի սկանդալային ձայնագրությա... ՀՀԿ-ում լարված անորոշությունը պահպանվում է Ուկրաինայի վարչապետը՝ մետրոյում (տեսանյութ) Զգո՛ւյշ եղեք. սելֆի անելու խորհուրդներ՝ Օբամա... Ագրամունտին առաջինը «լքում» են նրա ընկերները՝... Սուրբ պատարագ Լիտվայի Կաունաս քաղաքում՝ ի հիշ... Մոսկվա 2017թ. ապրիլի 24… (տեսանյութ) Ավտովթար՝ Գյումրիում. կա 2 վիրավոր «Google»-ի 18 000 դոլար արժողությամբ «VR»-տես... Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումնե... Սերենա Ուիլյամսը լողազգեստով լուսանկար է հրապ... Ցեղասպանության թեմայով Հայաստանում ամենատարած... Կորեան փորձարկել է աշխարհի առաջին թիրախը օդու... Առաջին անգամ հրապարակվել են «iPhone 8»-ի իրակ... Լույս չի լինելու հետևյալ հասցեներում... Հայաստանի դիրքորոշումը Ագրամունտի նկատմամբ պե... Համաշխարհային խոշոր խոտան՝ «Instagram»-ում Ժիրինովսկին կխմի Լե Պենի համար Ֆրանսիան պետք է յուրաքանչյուր հնարավորության ... Սպիտակ տունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանությա... Արցախի հակամարտությունը չունի ռազմական լուծու... Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները Ապրիլի 24-ը ծանր օր է բոլոր հայերի համար. Ալե... Պուտինն իր գործը համեմատել է «հրեշտակների» և ...

Մոսկվայում տեղի է ունեցել Արթուր Դավթյանի և Յուրի Չայկայի հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 295-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում Ռուսաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը ՌԴ դատախազության կազմավորման 295-ամյակի առթիվ, ընդգծել բարեկամ երկրների դատախազական համակարգերի միջև արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության բարձր մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ հետագայում ևս այն կլինի շարունակական և արդյունավետ:

Յուրի Չայկան ևս շնորհավորել է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ իրավական ոլորտում համագործակցության ամրապնդումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել սերտացմանը:

Երկու երկրների դատախազները ընդգծել են, որ նմանատիպ ձևաչափով հանդիպումները կամրապնդեն փոխըմբռնումը և կնպաստեն օրենքի գերակայության սկզբունքի առավել արդյունավետ կիրառմանը:

Հանդիպմանը քննարկվել է դատաիրավական ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության առավել ակտիվացման վերաբերյալ:

դիտվել է 1491 անգամ
loading...
Հաճելին համակցել են օգտակարի հետ. Սերժ Սարգսյ... «ՍԱՍ գրուպ»-ի ժողովի սկանդալային ձայնագրությա... ՀՀԿ-ում լարված անորոշությունը պահպանվում է Ուկրաինայի վարչապետը՝ մետրոյում (տեսանյութ) Զգո՛ւյշ եղեք. սելֆի անելու խորհուրդներ՝ Օբամա... Ագրամունտին առաջինը «լքում» են նրա ընկերները՝... Սուրբ պատարագ Լիտվայի Կաունաս քաղաքում՝ ի հիշ... Մոսկվա 2017թ. ապրիլի 24… (տեսանյութ) Ավտովթար՝ Գյումրիում. կա 2 վիրավոր «Google»-ի 18 000 դոլար արժողությամբ «VR»-տես... Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումնե... Սերենա Ուիլյամսը լողազգեստով լուսանկար է հրապ... Ցեղասպանության թեմայով Հայաստանում ամենատարած... Կորեան փորձարկել է աշխարհի առաջին թիրախը օդու... Առաջին անգամ հրապարակվել են «iPhone 8»-ի իրակ... Լույս չի լինելու հետևյալ հասցեներում... Հայաստանի դիրքորոշումը Ագրամունտի նկատմամբ պե... Համաշխարհային խոշոր խոտան՝ «Instagram»-ում Ժիրինովսկին կխմի Լե Պենի համար Ֆրանսիան պետք է յուրաքանչյուր հնարավորության ... Սպիտակ տունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանությա... Արցախի հակամարտությունը չունի ռազմական լուծու... Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները Ապրիլի 24-ը ծանր օր է բոլոր հայերի համար. Ալե... Պուտինն իր գործը համեմատել է «հրեշտակների» և ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan