«Ту-154»-ի ահաբեկչության հետևանքով կործանվելու վարկածը ՌԴ ՔԿ-ն բացառել է
Ինչպես հայտնի է դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող «Ту-154» ինքնաթիռը: Ավիաաղետին զոհ էր գնացել 92 մարդ:
Ինչպես նշում է Kommersant.ru-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանած «Ту-154» ռազմական իքննաթիռի՝ Սև ծովի հատակից ցամաք հանված բեկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ինքնաթիռի կործանման պատճառն ահաբեկչությունը չի եղել:
ՌԴ Քննչական կոմիտեն բացառել է ահաբեկչության վարկածը: