Անհրաժեշտ է էժան էլեկտրականություն արտադրել և այն ավելի շահավետ վաճառել. Կարեն Կարապետյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր կայացել է ՀՀ կառավարության նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը և տվել մի շարք հանձնարարականներ:
Նիստի ժամանակ Կարեն Կարապետյանն անդրադառնալով էլենգետիկ ենթակառուցվածքներին, նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս էժան էլեկտրականություն արտադրել, որպեսզի այն վաճառելն ավելի շահավետ լինի։
Վարչապետի խոսքով՝ այդ փաստը կարևոր է հատկապես, հաշվի առնելով, որ մի քանի տարի հետո պետք է շահագործվեն դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, իսկ նշանակում է, որ էլեկտրականություն արտահանելն ավելի հեշտ կլինի: