Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել
Այսօր՝ հունվարի 12-ին, կայացավ ՀՀ կառավարության նիստը, որը վարում էր վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով՝ էներգետիկայի և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին՝ էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել եռամսյա ժամկետում:
Վարչապետը հանձնարարել է կարգավորել ներմուծման փոխարինումը: Մասնավորապես, առաջարկներ ներկայացնել այն մասին, թե ինչպես կարելի է մեծացնել տեղական ապրանքների իրացման ծավալները՝ չխախտելով տնտեսական մրցակցության սկզբունքները: