Թբիլիսիում Վրաստանի նախագահի փեսայի հետ վիրավորվել է նրա ընկերը. նոր մանրամասներ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Թբիլիսիում վիրավորվել է Վրաստանի նախագահի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին: Վերջինս տեղափոխվել էր Հանրապետական հիվանդանոց: Այս մասին գրում է Newsgeorgia.ge պարբերականը և հավելում, որ նախագահի փեսան վիրահատության է ենթարկվել:
Ինչպես հայտնում է՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը՝ նախնական տեղեկություններով՝ Մինդիա Գոգոչուրիի վրա հրազենով մեկ անգամ են կրակել: Նա շտապ հիվանդանոց է տեղափոխվել:
Վրաստանին ՆԳՆ-ն հեռուստաընկերությանը հայտնել է, որ միջադեպի ժամանակ նախագահի փեսայի հետ Բալանչիվաձե փողոցում վիրավորվել է նաև նրա ընկերը: Երկրորդ տուժողի անունի չի հաղորդվում:
Նրան նույնպես հանրապետական հիվանդանոց են տեղափոխել: