1933թ. հունվարի 12-ին Երևանում գործարկվեց տրամվայը
1933թ. հունվարի 12-ին՝ տրամվայի շահագործման հանձնելու օրը, Երևանի աշխատավորները հավաքվել են ցույցի։ ՀԽՍՀ, Ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա. Երզնկյանի բացման ճառից հետո տրամվայի վագոններն սկսել են շարժվել Աբովյան փողոցի, կայարանային, գործարանային թաղամասի երթուղիներով։
Տրամվայի շահագործման հանձնելուց հետո հսկայական չափով մեծացավ նրա գործունեության շառավիղը։ Եթե տրամվայի շահագործման հանձնելու առաջին տարին գծի երկարությունը 7 կիլոմետր էր, ապա 1964թ. այն հասավ 85 կիլոմետրի։
Ձիաքարշով տրամվայներն առաջին անգամ հայտնվել են ԱՄՆ-ում 1830-ական թթ.-ին, Անգլիայում՝ 1858թ.-ին, Երևանում՝ 1933թ.: Ձիերի փոխարեն երբեմն օգտագործում էին շոգելոկոմոտիվներ: Հին տրամվայներն աղմկոտ էին, դանդաղաշարժ և խոչընդոտում էին տրանսպորտային միջոցների ընթացքին: