Հունվարի 12-ի կարևոր իրադարձությունները. պատմական անդրադարձ
1846 - Թիֆլիսում Հակոբ Վարդապետ Կարինյանի և Պ. Միքայելի նախաձեռնությամբ հրատարակվեց ռուսահայոց երկրորդ «Կովկաս» լրագիրը (մինչև 1848 թ.)։
1933 - Գործարկվում է Երևանի տրամվայը:
1945 - Բացվեց Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։
1945 - Երևանում բացվեց Հայաստանի ստեղծագործողների առաջին համագումարը։
1951 - Գործադրվեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան
1964՝ Զանզիբարի անկախացումը, նույն թվականին Տանգանյիկայի հետ միացումով ստեղծվեց Տանզանիան։
1998՝ իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոնի ինքնասպանությունը՝ երեսուն տարի Էֆտանազիայի իրավունքի համար պայքարից հետո։
2004՝ աշխարհի ամենամեծ Քուին Մերի 2 օվկիանոսային նավը կատարեց առաջին ճանապարհորդությունը
2006՝ Սատանայի քարկոծման ծիսակատարության վերջին օրը հրմշտոցի ժամանակ Մինայում զոհվեց հաջի գնացած 362 մուսուլման ուխտավոր։
2010՝ Ավերիչ երկրաշարժ Հաիթիում, զոհվեց մոտ 316.000 մարդ։
2015՝ Եղեռնագործություն Գյումրիում։ ՀՀ-ում ժամանակավորապես տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողը հրազենով և սվինով գազանաբար սպանեց Ավետիսյանների ընտանիքին: