Թբիլիսիում վիրավորվել է Վրաստանի նախագահի փեսան (տեսանյութ)
Թբիլիսիում վիրավորվել է Վրաստանի նախագահի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Նշվում է, որ ներկա պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները:
Երկրի ՆԳՆ-ն առայժմ խուսափում է միջադեպի մասին մանրամասներ ներկայացնել:
Հետաքննություն է տարվում առողջությանը կանխամտածված թեթև վնասվածք հասցնելու և ապօրինի զենք կրելու, պահելու և ձեռք բերելու փաստով: (118 և 236 հոդվածների համաձայն):