Ռոնալդուն քննադատել է Մեսսիին
2016 թվականի՝ «France Football»-ի և ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն իր դժգոհություններն է հայտնել Լիոնել Մոսսիի՝ Ցյուրիխում միջազգային ֆեդերացիայի կողմից պորտուգալացի ֆուտբոլիստին պարգևատրելու արարողությանը բացակա լինելու հետ կապված: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Երբ Մեսսին հաղթում էր «Ոսկե գնդակ»-ները, ես միշտ նրան շնորհավորում էի,- հայտնել է Ռոնալդուն,- Մենք չգիտենք իրար հեռախոսահամարները, դրա համար շնորհավորել հնարավոր է միայն անձնապես հանդիպելու դեպքում: Ես հասկանում եմ, որ «Բարսելոնա»-ն այս շաբաթ կարևոր խաղ ունի: Համենայն դեպս կցանկանայի Մեսսիին և նրա խաղընկերներին տեսնել Ցյուրիխում»:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է երկրագնդի լավագույն խաղացողը չորրորդ անգամ: