Հայտնի է նույնասեռականների համար 2017թ-ի լավագույն մեքենան
Եվրոպայում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները ձեռքը ավտոմեքենաների նորաձևության երակին են պահում և նույնիսկ կազմում են իրենց ամենամյա ցանկերը: Նույնասեռականների համար լավագույն ավտոմեքենա է ճանաչվել «Fiat»-ի կաբրիոլետը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Հայտնի են դարձել «Տարվա եվրոպական ավտոմեքենաները նույնասեռականների համար» ամենամյա մրցույթի արդյունքները: 2017 թվականի լավագույն մոդել քվեարկության արդյունքներով ճանաչվել է ԼԳՏԲ համայնքին շատ դուր եկած «Fiat 124 Spider» կաբրիոլետը:
Իտալական մեքենան կարողացել է առաջ անցնել, օրինակ, «Aston Martin DB11»-ից և «Alfa Romeo Giulia»-ից: Քվեարկությանը մասնացել է 565 մարդ Նիդերլանդներից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից:
Իսկ 2016 թվականի լավագույն մոդել էր ճանաչվել «Mazda MX-5»-ը: