«Lada 4x4»-ը պատրաստում են թեթև փոփոխությունների
«АвтоВАЗ»-ը որոշում է ընդունել կրկին թեթև թարմացնել իր մոդելի արտաքինը, որը փոքր փոփոխություններով արդեն շուկայում է 40 տարի: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Հին «Նիվա»-ն կստանա նորարարություններ, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել միայն «Urban» տարբերակների համար: Ընկերությունը որոշել է հավելել դասական «Նիվա»-ին, որն այսօր ունի «Lada 4x4» անունը, մի քանի շտրիխ:
2017 թվականին մեքենան կհամալրվի հետևի լուսարձակներով: Եվ չնայած ձևը նույնը կլինի, լուսարձակները կստանան նոր լուսային գրաֆիկա:
«Lada 4x4»-ի ամենասպասված, սակայն դեռևս իրականություն չդարձած փոփոխությունը ինտերիերի արմատական փոփոխությունն է: Դա, իհարկե, կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ: Մնում է միայն հուսալ, որ «Նիվա»-ն նոր սրահ կստանա 2017թ-ին, որը հոբելյանական 40-րդ տարին է մոդելի համար: