«Nokia»-ն հայտնել է նոր «Android»-սմարթֆոնի թողարկման օրը
«HMD Global» ընկերությունը, որին է պատկանում «Nokia» բրենդի իրավունքները, իր նոր «Android»-սմարթֆոնը կներկայացվի փետրվարի 26-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ընկերության ֆեյսբուքյան գրառմանը:
«The Verge»-ը նշում է, որ այդ օրը կսկսվի «Mobile World Congress»-ը, որն ամեն տարի տեղի է ունենում Բարսելոնայում: Ենթադրվում է, որ «Nokia 6»-ը կներկայացվի այդ միջոցառման շրջանակում:
Ավելի վաղ «HMD Global»-ը բացահայտել էր «Nokia»-ի «Android» սմարթֆոնի մասին տեղեկությունը: