«Ֆորդ»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 10-ին, ժամը 12.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 203 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի քարե ցանկապատին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: