«Իսլամական պետությունն» ու «Թալիբանը» փոխադարձ ջիհադ են հայտարարել
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ու «Թալիբան» ռադիկալ շարժումը փոխադարձ ջիհադ են հայտարարել: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն՝ հղում անելով պակիստանյան ռադիոյին:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ փոխադարձ սուրբ պատերազմի մասին տեղեկությունը ստացվել է աֆղանական Գելմենդ շրջանի ոստիկանապետ Նաբի Ջանա Մուլլահեյլայից: Գելմենդ շրջանը հայտնի է նրանով, որ այնտեղ «Թալիբանի» դիրքերն ուժեղ են: Նաբի Ջանա Մուլլահեյլայի խոսքով՝ ոստիկանությունը համապատասխան փաստաթղթեր ունի երկու կազմակերպությունների միջև թշնամության առնչությամբ:
«Թալիբանի» և «ԻՊ»-ի միջև բախումներ արդեն իսկ եղել են Աֆղանստանի Նանգարհար և Զաբուլ նահանգներում: