Համացանցում տարածված խոսքերի գրեթե որոշ մասում կարելի է գտնել ատելության խոսքի հատկանիշներ. Անահիտ Չիլինգարյան
Այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի համակարգող Անահիտ Չիլինգարյանը խոսեց Հայաստանում խառն ամուսնությունների և հանրության վերաբերմունքի, արձագանքների, «Մարաշլյան» ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ:
Անահիտ Չիլինգարյանի պնդմամբ՝ հարցի հետ կապված օրենսդրական մեծ բացի խնդիր կա:
«Քանի դեռ մենք չունենք հստակ քաղաքականություն մշակված պետական մարմինների կողմից, որն ուղղված է խտրականության դեմ պայքարին և ատելության խոսքի արգելմանը, ապա մենք միշտ ունենալու ենք նման խնդիրներ և անպատժելիություն»,- նշեց նա:
Նրա դիտարկմամբ՝ համացանցում տարածված խոսքերի գրեթե որոշ մասում կարելի է գտնել ատելության խոսքի հատկանիշներ, սակայն, մենք այսօր չենք կարող այդ մարդկանց պատասխանատվության ենթարկել ատելության խոսք արտահայտելու համար, ինչը շատ մեծ վտանգ է, որ վաղը կարող է բարել նաև այլ խնդիրների:
«Արդարադատության նախարարությունը, «Եվրասիա» հիմնադրամի հետ միասին մշակում են օրենսդրական նախագիծ, որը մեր վերջին տվյալներով «Եվրասիա» հիմնադրամի կողմից ուղարկվել է Արդարադատոթյան նախարարություն: Մեր հարցմանը Արդարադատության նախարարությունը պատասխանել է, որ օրենսդրական կարգավորութմները մշակման փուլում են և նաև քննարկվում է այն հարցը, թե պետք է արդյոք մեզ առանձին օրենք, թե ոչ»,- ընգծեց բանախոսը: